Պապա մենք մենակ ենք խաղում - Հայաստանի մեկուսացուած Հայախոս երեխանները

Պապա մենք մենակ ենք խաղում - Հայաստանի մեկուսացուած Հայախոս երեխանները
shadow
Ան որ կըսէ թե ես Ռուսատեաց եմ կամ ստախոս է կամ յիմար- կամ ալ երկուքը միասին- ես ընկերվարական եմ ու ոչ մեկ ազգ չեմ ատեր - ես սակայն կատեմ Ռուսամոլութիւնը ազգիս մեջ
հայասեր հայուն Ազգայնամոլ ներկայացողներ - եթէ ոեւէ ուրիշ ազգ հայեն ավելի կը սիրեք - դ̕ուք օտարամոլ եք -ոչ թէ ուրիշները ազգայնամոլ

Ավետարանը եւ Օտարամոլները - Ավետարանը յատուկ տողեր ունի իրենց մասին

Օտարին - Ռուսին հայեն ավելի սիրող օտարամոլը իրավունք չունի ոեւէ հայուն Ազգայնամոլ ֆաշիստ անուանել - Աւետարանը կըսէ նախ աչքիդ մեջի գերանը հանէ վերջը ուրիշին աչքին մեջի շիւղին մասին խոսիր

Լիբանանում ինձ դրդեց տեսնել որոշ լիբանանցի քրիստոնյաների, հատկապես նրանք, ովքեր աշխատում են բանկային ոլորտում, միմյանց հետ խոսում են ֆրանսերեն, որպեսզի «ապացուցեն և ցույց տան, որ իրենք այդպիսի բարձր մակարդակի և դասի են»:

Հիմա Համրայի շրջանի բնակիչները, նրանք, ովքեր լսում են Heavy Metal, ուզում էին ապացուցել, որ «նրանք շատ յուրահատուկ և ժամանակակից են», և հիմա, հատկապես Բեյրութի Ամերիկյան համալսարանի ուսանողները սկսեցին «խոսել ամերիկյան առոգանությամբ անգլերենով»:

Ես ինքս ինձ ասացի՝ որ երբ գամ Հայաստան՝ հեռու կլինեմ այս հիմարությունից՝ տիպիկ լիբանանցիներին ցուցադրելու - հեղինակություն պահպանելու - ցուցամոլութեան սովուրութիւններից

Բայց որքան սխալ էի ես

Հիմա ձեր փոքրիկ աղջիկներին տանում եք ձեր տան առջև խաղալու՝ բայց դժբախտաբար՝ մի աղջիկ է եկել Ռուսաստանից՝ հայրը հայ է՝ մայրը ռուս է՝  ձևացնում էր՝ որ հայերեն չգիտի՝ մինչև ես հայտնաբերեցի՝ որ նա խոսում է հայերեն՝ և ցանկանում էի համոզել նրան՝ որ նա դառնա հայախոս

Բայց դա անհնարին առաքելություն էր

Հիմա հենց որ մյուս երեխաները հայտնաբերեցին նրա ներկայությունը՝ իմ իսկ աղջիկները դարձան օտարներ՝ մեկուսացվեցին՝ մի երեխա տնից դուրս է գալիս լրիվ ռուսերեն խոսելով՝ նա ընդամենը 8 տարեկան է՝ հարևանի աղջիկն ուզում է բոլորին հայտնի դարձնել - հայտարարել՝ որ իրենք ապրում են 6 ամիս Ռուսաստանում՝ իսկ 6-ը՝ Հայաստանում՝ հիմա պտտեցին շրձանցեցին նոր աղջկան՝ «ռուսալեզու նշանավոր կլոր շրջապատում»՝ իմ աղջիկներին ասացին՝ որ գնացեք մի քիչ հեռու՝ քանի որ ռուսերեն չգիտեն՝ աղջիկներս ամեն ատեն հիասթափված տուն են վերադառնում ու ինձ բողոքում են՝ որ ոչ ոք նրանց հետ չի խաղում

Մենք եկել ենք Հայաստան, և ես ուզում եմ, որ իմ աղջիկները խաղան հայ երեխաների հետ, բայց հիմա մենք օտար ենք, քանի որ ռուսերեն չենք խոսում.

-------------------

Նման յօդուած Առավոտում

Լիբանանի ինքնահռչակ «ֆրանսիացիները», «ամերիկացիները», լիբանանցիները եւ Հայաստանի «ռուս» հայերը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/06/16/1348315/

© 1998 - 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից


----------------------


 

Related to category Life

Comment on Facebook

Comment on Disqus